«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի մասնավոր փոխանցումների շրջանառությունը 2013 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել է 66%-ով, ընդ որում դեպի Հայաստան կատարված փոխանցումներն աճել են 140%-ով, իսկ Հայաստանից կատարված փոխանցումները` 31%-ով: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տարբեր միջազգային վճարային համակարգերի միջոցով առանց հաշվի բացման փոխանցումները գրանցել են 209% աճ: «Փոխանցումների նման աճը պայմանավորված է դրամական փոխանցումների նոր համակարգերին միացումով: Ֆիզիկական անձանց փոխանցումների առաջատարը 2013 թ-ին մնում է Ռուսաստանը, երկրորդն է ԱՄՆ-ը, որին հետեւում են ԱՄԷ-ն եւ Չինաստանը: 2014թ. ընթացքում բանկը նախատեսում է ավելացնել մասնավոր փոխանցումների ծավալը եւս 20%-ով», - նշված է բանկի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2684