Այսօր տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Private Banking-ի կողմից հովանավորված՝ երգչուհի Զառա Մարկոսյանի եւ իր The Lightning Band-ի առաջին «Jazz With Me» ձայնասկավառակի շնորհանդեսը:Միջոցառմանը ներկա ՎՏԲ 24 Բանկի փոխնախագահ, միջազգային բիզնեսի վարչության պետ Վսեվոլոդ Սմակովն ասել է, որ ՎՏԲ Խումբը մեծ ուշադրություն է հատկացնում մասնավոր հաճախորդների հետ բիզնեսի զարգացմանը ողջ աշխարհում, նշելով, որ «մենք շատ ուրախ ենք, որ Private Banking-ի շրջանակներում կարող ենք խոսել ոչ միայն գործարար, այլեւ մշակութային տարածքի միության մասին»:«Ես ուրախ եմ մասնակցել Զառա Մարկոսյանի «Jazz With Me» ալբոմի շնորհանդեսին, որը լույս է տեսել ՎՏԲ-Հայաստան Բանկի Private Banking-ի հովանու ներքո»,- ասել է Վսեվոլոդ Սմակովը:ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, իր հերթին, նշել է, որ Բանկի համար սա նոր եւ հաջողված ձեւաչափ է:«Զառա Մարկոսյանի եւ The Lightning Band-ի երգերի ձայնագրման ու ձայնասկավառակի թողարկման ֆինանսավորումը Բանկի կողմից նպատակաուղղված է երաժշտության ասպարեզում տաղանդներին աջակցելուն»,- ասել է Յուրի Գուսեւը:Նա նշել է, որ նախագիծը կոմերցիոն բնույթ չունի, եւ թվով 1000 ձայնասկավառակները նախատեսված չեն վաճառքի համար, այլ տարածվելու են Բանկի Private Banking-ի հաճախորդների, ՎՏԲ Խմբի գործընկերների, դուստր ձեռնարկությունների եւ բանկերի շրջանակներում:Յուրի Գուսեւի փոխանցմամբ, այդպիսի նախագծերը շարունակական բնույթ են կրելու: Նա նաեւ տեղեկացրել է, որ այս պահին Բանկը վարում է բանակցություններ Ռուսաստանի առաջատար երգչուհիներից մեկի հետ, որպեսզի նա մայիսի վերջին առաջին անգամ համերգով հանդես գա Հայաստանում:Երգչուհի Զառա Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին՝ նշելով, որ ձայնասկավառակը հնարավոր եղավ թողարկել միմիայն Բանկի աջակցության շնորհիվ: Tweet Դիտում՝ 13063