Անելիք Բանկը վերաբացել է «Դավիթաշեն» մասնաճյուղը (ֆոտոշարք)

05.02.2014 | 14:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղն այսուհետ կգործի նոր` Երեւանի Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասի 11/91 հասցեում:

Մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Անելիք Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը եւ պաշտոնատար այլ անձինք:

«Այս մասնաճյուղի վերաբացումը Բանկի մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Ակնկալվում է, որ մասնաճյուղում տարվելու են ավելի խոշոր ծավալի աշխատանքներ ինչպես փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, այսպես էլ  ֆիզիկական անձանց հետ: Բանկային բոլոր ծառայությունները հասանելի են այստեղ. նման խտությամբ բնակեցված թաղամասում զգացվում է հատկապես անհատական բանկային ծառայությունների կարիքը»,- ասել է Ներսես Կարամանուկյանը:

Անելիք Բանկի «Դավիթաշեն» մասնաճյուղի կառավարիչ Սամվել Քալոյանը նշել է, որ հաճախորդներին առաջարկելու են բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, այդ թվում` բիզնեսի զարգացման եւ շրջանառու միջոցների համալրման երկարաժամկետ վարկեր, արագ սպառողական վարկեր, տարադրամի փոխանակման մատչելի ծառայություններ, քարտային ծառայություններ, դրամական փոխանցումներ ՀՀ-ում եւ դեպի արտերկիր, ավանդների ընդունում տարեկան մինչեւ 14,5% տոկոսադրույքով եւ այլն:

Դիտում՝ 13517
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW