Ֆիննախն առաջարկում է կատարել կուտակային վճարների վճարման պարտականությունները

05.02.2014 | 10:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆինանսների նախարարությունն արձագանքել է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակին` հանդես գալով հետեւյալ հաղորդագրությամբ.

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, որպես հարկային գործակալ, կրում են կուտակային  վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականություն: Միաժամանակ, օրենքի 37-րդ հոդվածի համաձայն, պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները կարող են ընտրել որեւէ կենսաթոշակային ֆոնդ օրենքի 38-րդ հոդվածով սահմանված ընթացակարգով՝ մինչեւ ՀՀ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49, եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը:

Առաջարկում ենք կատարել կուտակային վճարների հաշվարկման եւ վճարման պարտականությունները, ինչպես նաեւ շարունակել ընտրել կենսաթոշակային ֆոնդ ու կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ:

Հիշեցնում ենք, որ կուտակային վճարները ենթակա են փոխանցման ՀՀ ֆինանսների նախարարությունում բացված 9 0000 804 70 20 հատուկ գանձապետական կամուրջ հաշվին»:

Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW