ՊԵԿ. Պարտադիր կուտակային վճարները չվճարելու դեպքում առայժմ տույժ չի կիրառվի
04.02.2014 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://img.newsam.com/

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է կուտակային վճարների ներդրման հետ կապված իր լիազորությունները:
ՊԵԿ-ի կողմից տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է, որ Կոմիտեն իրավասու չէ խախտել գործող օրենքի պահանջը՝ հաշվետվության ձեւից հանելով պարտադիր կուտակային վճարների դաշտը:
Մյուս կողմից, ՊԵԿ-ը նշել է, որ “բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման համաձայն, նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ մարտի 28-ը չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ”:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: