«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հովանավորել է «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ անցկացվող «Արձակ 2013» լավագույն պատմվածքների մրցույթը:Մրցույթի արդյունքներով, ներկայացված շուրջ 100 հեղինակների պատմվածքներից եզրափակիչ փուլ անցել էին 21 ստեղծագործություններ, որոնց հեղինակները «Անտարես» ընկերության եւ հովանավորների կողմից պարգեւատրվեցին վկայագրերով եւ նվերներով:3 տարի անընդմեջ մրցույթը հովանավորող «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հատկապես բարձր էր գնահատել Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» ստեղծագործությունը, որում հեղինակը նկարագրել է օձի խայթոցի հանդեպ ունեցած վախերը:Որպես նվեր ընկերությունը պատրաստել էր 2 մլն դրամ եւ ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ, որը թույլ կտա ձեռք բերել մի շարք ապահովագրական պայմանագրեր, այդ թվում` անձնական պատահարներից ապահովագրություն, որով անձը ապահովագրվում է նաեւ օձի խայթոցից: «ՌԵՍՈ-ն կարեւորում է հայ արձակի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը եւ սիրով համաձայնում է աջակցել այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված են ժամանակակից հայ հեղինակների աշխատանքների ներկայացմանը եւ ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրության խթանմանը», - նշված է ընկերության հաղորգագրության մեջ: Tweet Դիտում՝ 1280