ՎՏԲ-Հայաստան Բանկը «Արձակ 2013» մրցույթի գործընկերն է

04.02.2014 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը  հանդես է եկել որպես «Արձակ 2013» տարվա լավագույն պատմվածքների մրցույթի գործընկեր: Մրցույթի նպատակն է բացահայտել նոր տաղանդների հայկական ժամանակակից գրականության ոլորտում, տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածների շրջանում եւ խթանել ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը:

Ինչպես հայտնել են բանկում, մրցույթի արդյունքներն ամփոփել են «Անտարես» հրատարակչությունը եւ «Գրանիշ» գրական ակումբը:  Իր հերթին, ՎՏԲ-Հայաստան Բանկը ժյուրիից անկախ պարգեւատրել է ներկայացված պատմվածքներից մեկի հեղինակ Լեւոն Շահնուրին «Լուսավոր մի կետ» ստեղծագործության համար: Որպես պարգեւ հեղինակը ստացել է ՎՏԲ բանկի աջակցությամբ հրատարակված՝ Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ի հատուկ հրատարակությունը:

Այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդ տարիներից նրանով, որ չկային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր, փոխարենը կային 3 գլխավոր եւ 2 հատուկ մրցանակային տեղեր:

«Հատուկ մրցանակ» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Մերի Մկրտչյանը «Շպերունգ» պատմվածքով եւ Անրի Գրիգորյանը «Սիեստա» պատմվածքով: Գլխավոր մրցանակին արժանացան Նարինե Կռոյանը «Ցեցի դեղը» պատմվածքի, Արփի Ոսկանյանը՝ «Ողջերին թող թաղեն ողջերը» պատմվածքի եւ Համբարձում Համբարձումյանը՝ «Համլետի հոր ուրվականը» պատմվածքի համար:

Դիտում՝ 3682

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW