Առէկսիմբանկի ակտիվները 2013թ. կրկնապատկվել են

04.02.2014 | 11:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր ակտիվներն ավելացել են 2 անգամ եւ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 233.5 մլրդ դրամ:

Ինչպես հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, ընդհանուր ակտիվների ծավալով բանկը դասվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվին: Բանկի ակտիվների կառուցվածքում հաճախորդներին տրամադրված վարկերի ծավալը կազմում է 93.2 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի մասնաբաժինը կազմում է բանկի ակտիվների 40%-ը:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ պարտավորությունները 2013թ. ընթացքում ավելացել են 2 անգամ` կազմելով 212.1 մլրդ դրամ, իսկ հաճախորդներից ներգրաված միջոցները` 4.1 անգամ` կազմելով 160.8 մլրդ դրամ:

Դիտում՝ 2676

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW