Այսօր պաշտոնապես տրվել է 150 համայնքներ ընդգրկող եւ $8 մլն ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական զարգացման երկու նոր ծրագրերի ՝ Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման (PRP) եւ Գյուղի զարգացման արդի նախաձեռնության (ARDI) պաշտոնական մեկնարկը, որոնք ուղղված են ՀՀ մայրաքաղաքից դուրս լայնամասշտաբ զարգացմանը եւ գյուղական համայնքներում տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը:Ծրագրերն իրականացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի, Ֆուլեր տնաշինական կենտրոնի եւ տեղական այլ գործընկերների հետ համատեղ: PRP ծրագրի ղեկավար Անուշ Ասլանյանի խոսքերով, հնգամյա երկու ծրագրերը հիմնված են ինչպես Հայաստանի եւ ԱՄՆ կառավարությունների, այնպես էլ այլ դոնորների եւ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների վրա: «Նպատակը մարզերում զբաղվածության աճն է, ինչպես նաեւ գյուղում տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտների վերացումը՝ համայնքային մրցունակության, խելամիտ տնտեսական կառավարման, աշխատուժի զարգացման եւ փոքր ենթակառուցվածքների բարելավման միջոցով: Ծրագիրը նախատեսում է 1000-ից ավելի աշխատատեղերի ստեղծում»,- ասել է ծրագրի ղեկավարը: «Ընտրվեցին հատկապես այս երկու ծրագրերը, քանի որ գյուղի զբաղվածության խնդիրը Հայաստանի կառավարության եւ միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում է: Ծրագրերից յուրաքանչյուրի իրագործման համար հատկացվել է $4 մլն»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Հինգ տարի տեւողությամբ երկու ծրագրերն իրականացվելու են Հայաստանի բոլոր մարզերում՝ բացի Երեւանից:PRP ծրագիրը իրականացնելու է ՓՄՁԶԱԿ-ը՝ Ագրոբիզնեսի եւ Գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի, GCCI-ի եւ Ի-Վի Քոնսալթինգի հետ համատեղ, իսկ ARDI ծրագրի իրականացնողներն են Ֆուլեր տնաշինական կենտրոնը եւ Հեյֆեր Ինթերնեյշնլ Հայաստանը: Tweet Դիտում՝ 2173