ՀՀ-ն ԵՄ-ի հետ նոր առեւտրային բանակցություններ չի վարում, ասել է էկոնոմիկայի փոխնախարարը

30.01.2014 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն այսօր ասել է, որ ներկայումս Հայաստանը Եվրամիության հետ առեւտրային քաղաքականության հարցերով որեւէ բանակցություններ չի վարում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարն ասել է, որ կողմերի միջեւ ընթանում են քննարկումներ «գործողությունների որոշակի ծրագրի հանգելու վերաբերյալ»:

«ԵՄ-ի հետ առեւտրային քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից նոր բանակցություններ այս պահին չենք վարում»,- ասել է  Գարեգին Մելքոնյանը:

Նա հավելել է, որ Հայաստանի` Մաքսային միության անդամ դառնալուց հետո առեւտրային ռեժիմին առնչվող հարցերը բանակցվելու են ՄՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, այլ ոչ թե առանձին երկրի ու ԵՄ-ի միջեւ:

Դիտում՝ 6004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW