ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը խաղարկել է 100 նվեր-քարտ

30.01.2014 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ս.թ. հունվարի 29-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի «Նոր Նորք» մասնաճյուղում կայացել է բանկի քարտապանների համար նախապես հայտարարված խաղարկության 1-ին փուլը, որի ընթացքում հայտնի են դարձել  100 000 դրամ արժողությամբ նվեր-քարտերի 100 հաղթողների անունները:

Խաղարկությունն իրականացվել է online ռեժիմում, որը հասանելի էր www.acba.am եւ www.cards.acba.am կայքերում, իսկ հաղթողներին պատահական սկզբունքով ընտրել են բանկի «Նոր Նորք» մասնաճյուղ այցելած հաճախորդները` ընդհանուր արկղից հանելով 5-ական հաղթող քարտապանի անուն:

Փետրվարի 8-ին, ժամը 14:00-ին բանկի «Արմենիա» մասնաճյուղում կկայանա խաղարկության 2-րդ փուլը, որի ընթացքում վերոնշյալ 100 հաղթողների միջեւ կխաղարկվի Nissan Micra ավտոմեքենան: Մեքենայի խաղարկությանը կմասնակցեն միայն ներկա գտնվող քարտապանները կամ նրանց կողմից նախապես լիազորված անձինք:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աշխատակիցները խաղարկությանը չեն մասնակցում:

Դիտում՝ 3604

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW