Երեւան: Մեդիամաքս: 2014-ին ՀՀ ֆինանսների նախարարության գերակայությունը կլինի մաքսային եւ հարկային օրենսդրության համապատասխանեցումը Մաքսային միության օրենսդրությանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` նշելով, որ համապատասխան աշխատանքային խմբերն արդեն սկսել են աշխատանքներն այդ ուղղությամբ:Անդրադառնալով Մաքսային միության անդամակցության դեպքում ռուբլու գոտի մտնելու հարցին` ֆինանսների նախարարն ասել է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ՄՄ այլ երկրներ նման հայտարարություն չեն արել, եւ նման որոշում գոյություն չունի: «Այս պահին այն նախաձեռնությունում, որն առկա է միասնական տնտեսական տարածքի մասին, դեռեւս որեւէ խոսակցություն ռուբլու գոտու եւ միասնական արժույթի մասին չկա”,- ասել է նախարարը:Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ռուսական ռուբլու ներկայիս արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա, նախարարը պատասխանել է հետեւյալը. «Այն տնտեսական իրադարձությունները, որ տեղի են ունենում ՌԴ-ում, մեր երկրի տնտեսության համար խիստ կարեւոր են: ՌԴ-ում, ինչպես եւ մի շարք զարգացող երկրներում, 2013-ը նշանավորվեց տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ, ինչը, բնականաբար, չի կարող չազդել մեզ վրա: Մեր վերլուծաբանները հիմա փորձում են հասկանալ, թե բացի տնտեսական աճից ինչ այլ գործոններ կարող են ազդեցություն թողնել մեր տնտեսության վրա»: Tweet Դիտում՝ 4664