ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի նախնական գնահատականով, 2013-ի ամենակարեւոր արդյունքը բյուջեի ցածր դեֆիցիտն է, որը նախարարը համարում է դրական երեւույթ:«Դա մեզ համար նշանակում է մակրոտնտեսական կայունություն եւ ռեզերվների կուտակում. 2014 մուտք գործեցինք շատ ավելի ամուր ռեզերվներով եւ մակրոտնտեսական կայուն վիճակով, որը մեզ համար չափազանց կարեւոր է»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ վերլուծաբանների նախնական գնահատականով, անցած տարվա վճարային հաշվեկշիռի ընթացիկ հաշվի դեֆիցիտը կլինի 10%-ից պակաս` 8,5-9%-ի միջակայքում, «ինչը կրկին վկայում է մակրոտնտեսական կայունության մասին»:Խոսելով 2013-ի պետական բյուջեի արդյունքներից` Դավիթ Սարգսյանը նշել է, որ դրանք դեռ վերջնական չեն. «Նախնական կարող եմ ասել, որ ունենալու ենք դեֆիցիտ, որի ճշգրիտ ցուցանիշն այս պահին չեմ կարող ասել, կարծում եմ, այն տատանողական կլինի՝ 1,6-1,8%-ի չափով ՀՆԱ-ում»:Նախարարության մասնագետների գնահատականով, ՀՆԱ ցուցանիշը նույնպես կլինի տնտեսական ակտիվության 3,5%-ի շրջակայքում: Նախարարը նկատել է նաեւ, որ նախորդ տարվա երկրորդ կեսից էներգակիրների գների շեշտակի աճը տնտեսական աճի վրա, ըստ նախարարության գնահատականների, տատանվում է 1-1,3 տոկոսային կետով. «Եթե նման գնային շոկ չլիներ, մեր ՀՆԱ-ն բոլոր այլ հավասար պայմաններում կաճեր ոչ թե 3,5, այլ 4,5 կամ 4,7%-ով»:Անդրադառնալվ տնտեսական ակտիվության համաշխարհային տենդենցներին` նախարարը նշել է, որ «միջազգային շուկայում եւ տնտեսությունում տեղի ունեցող երեւույթները մեծ լավատեսության տեղ են տալիս ապագա տնտեսական աճի համար»: Tweet Դիտում՝ 1350