Lydian International (Լիդիան Ինթերնեյշնլ) ընկերությունը հայտարարել է, որ Հովարդ Սթիվենսոնն ընտրվել է ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն: Նրա լիազորությունների մեկնարկը կտրվի 2014 թվականի ապրիլի 1-ին: Հովարդ Սթիվենսոնը պաշտոնը կստանձնի Թիմոթի Քաֆլինից, ով կշարունակի պաշտոնավարել որպես ոչ գործադիր տնօրեն: Հովարդ Սթիվենսոնը գլոբալ հանքարդյունաբերության ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ ունի եւ մասնագիտացած տարբեր ուղղություններով` կորպորատիվ ռազմավարություն, հանքերի զարգացման եւ օգտագործում, միաձուլումներ եւ այլն:«Ես տեղյակ եմ, թե ինչ մարտահրավերների է հանդիպում Լիդիանը Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների ընթացքում: Տեղյակ եմ նաեւ ընկերության հիանալի հնարավորությունների մասին: Համոզված եմ, որ ղեկավար թիմի հետ համատեղ կարող եմ անդրադառնալ այդ մարտահրավերներին, եւ ընկերության հանձնառությամբ բաժնետերերի համար որակ ապահովել, իրականացնելով մեծ ներուժ ունեցող Ամուլսարի ծրագիրը»,- ասել է Սթիվենսոնը:Լիդիանը ոսկու հանքավայրերի հետազոտությամբ եւ շահագործմամբ զբաղվող ընկերություն է: Այն ներկայումս գործունեություն է ծավալում Արեւելյան Եվրոպայում, մասնավորապես Հայաստանում՝ իրականացնելով Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը: Tweet Դիտում՝ 3869