Ակտիվների կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում

24.01.2014 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ կենսաթոշակային  ակտիվների կառավարիչներից ոչ մեկը գրանցված չէ օֆշորային գոտում:

Հերքելով մամուլում եղած հրապարակումները` Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ կառավարիչներից մեկը եւ նրա հիմնադիրները գրանցված են Ֆրանսիայում, մյուսի հիմնադիրները` Գերմանիայում եւ Ավստրիայում:

«Հրապարակված տեղեկությունը կառավարիչներից մեկի ֆոնդի մասին է, որը գրանցված է Լյուքսեմբուրգում: Ըստ էության, բառախաղի «զոհ» է դարձել` այն նշանակում է գործունեության տեղից դուրս»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը եւ նկատել, որ Լյուքսեմբուրգը համարվում է Եվրոպայի ամենաշատ ֆոնդեր գրանցած երկրներից մեկը, ինչի համար խթան է հանդիսանում հարկային բարենպաստ պայմանները:

Դիտում՝ 1701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW