Անելիք Բանկի բոլոր մասնաճյուղերում շուտով հնարավոր կլինի դրամական փոխանցումներ իրականացնել նաեւ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով: «Intel Express դրամական փոխանցումների համակարգը հանդիսանում է առաջատարներից մեկը ողջ աշխարհում, այդ իսկ պատճառով, միանալով վերջինիս, մենք նպատակ ենք ունեցել ապահովել առավել հարմարավետ եւ մատչելի դրամական փոխանցումներ մեր հայրենակիցների համար` Հայաստանում եւ արտերկրում: Այս համակարգով Անելիք Բանկի հաճախորդները կարող են առանց հաշվի բացման, արագ ստանալ ու փոխանցել իրենց դրամական միջոցներն աշխարհի շուրջ 150 երկրներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գեւորգյանը:Ինչպես բանկի կողմից սպասարկվող Անելիք եւ MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով, բանկի հաճախորդները հնարավորություն կունենան փոխանցել եւ ստանալ իրենց դրամական միջոցներն ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ՌԴ ռուբլիով: Tweet Դիտում՝ 1458