Կանխվել է ադրբեջանցիների սադրանքը Fitur ցուցահանդեսին

23.01.2014 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 22-ին մի խումբ ադրբեջանցիներ փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամում, ծրագրված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով:

Դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորման կարգի բերման ուղղությամբ, եւ ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:

Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով եւ քարտեզներով եւ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:

Ինչպես տեղեկացրել էինք, ս.թ. հունվարի 22-26-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է Հայաստանը Մադրիդում ընթացող Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: Միեւնույն տաղավարի ներքո ներկայացված է նաեւ Արցախի Հանրապետությունը:

Դիտում՝ 3049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW