Oxfam. Աշխարհի հարստության կեսը պատկանում է բնակչության 1%-ին

21.01.2014 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ըստ Oxfam-ի հրապարակած վերջին հետազոտության, բնակչության ընդամենը 1%-ին  է պատկանում աշխարհի ողջ հարստության գրեթե կեսը:

Մասնավորապես, աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ին  է պատկանում $110 տրիլիոն, ինչը 65 անգամ ավելի է, քան աշխարհի 3.5 մլրդ աղքատ բնակիչների հարստությունը միասին վերցրած:

Աշխարհի 85 ամենահարուստ մարդկանց է պատկանում նույնքան ունեցվածք, որքան աշխարհի բնակչության աղքատ հատվածը միասին վերցրած, իսկ աշխարհի 10 բնակիչներից 7-ն ապրում են այնպիսի երկրներում, որտեղ վերջին 30 տարիներին աճել է տնտեսական անհավասարությունը:

Հետազոտության համաձայն, ամենահարուստ մարդկանց խումբը 1980-2012 թթ. ընկած ժամանակահատվածում 26 երկրներից 24-ում ավելացրել է իր եկամտի ծավալները:

ԱՄՆ-ում, որտեղ հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը շատ ավելի արագ տեմպերով է խորանում, քան որեւէ այլ զարգացած երկրում, ամենահարուստների 1%-ը ստացել է 2009-ից հետո ետճգնաժամային եկամուտների 95%-ը, մինչդեռ ամերիկացիների 90%-ն ավելի է աղքատացել:

Oxfam-ն ահազանգել է, որ, եթե այսպես շարունակվի, խավերի միջեւ անդունդն ավելի կխորանա. հարուստներն ավելի կհարստանան, իսկ աղքատներն ավելի կաղքատանան:

Դիտում՝ 1672
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW