Քաղծառայողների աշխատավարձի միասնկան համակարգը կներդրվի 2014թ. ամռանը

21.01.2014 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Քաղաքացիական ծառայության ասպարեզում կներդրվի աշխատավարձի միասնական համակարգ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով նախարարության 2014 թվականի գործունեության գերակա ուղղությունները:  

Նախարարի խոսքով, այս համակարգը կսկսի գործել 200 հազար քաղծառայողների համար 2014 թվականի հուլիսի 1-ից :

«Համակարգը գործելու է մեկ միասնական հիմքով՝ բազային աշխատավարձով, որը շաղկապված կլինի նվազագույն աշխատավարձի հետ»,- ասել է նա:

Արտեմ Ասատրյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարի քաղծառայողների աշխատավարձերի բարձրացում է տեղի ունենալու միջինը 40%-ով, իսկ հիմնական օղակների աշխատողների համար՝ 80%-ով եւ ավելի:

Դիտում՝ 2291

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW