Արարատբանկն արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2013» կոչմանը

21.01.2014 | 14:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի ամենամյա «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության արդյունքներով՝ Արարատբանկը հաղթող է ճանաչվել միանգամից 3 անվանակարգերում:

Մասնավորապես, Արարատբանկն արդեն երրորդ ամգամ հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ 2013թ.» գերանվանակարգում: Այս կոչումը շնորհվում է այն մասնակցին, որն ակտիվ գործունեություն է ծավալում Բորսայի տարբեր հարթակներում եւ ակտիվ  թողարկող է: Այս առումով բանկն անընդմեջ իրականացրել է պարտատոմսերի թվով 7 թողարկումներ: Թողարկված պարտատոմսերով շրջանառությունը երկրորդային շուկայում 2013 թ-ին կազմել է շուրջ  450 մլն դրամ, ինչը 70%-ով գերազանցել  է 2012թ. ցուցանիշը:  

Արարատբանկը հաղթող է ճանաչվել նաեւ «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» եւ  «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգերում:

Դիտում՝ 1593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW