2013թ. աշխարհում գործազուրկների ընդհանուր թիվը կազմել է 202 մլն մարդ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 5 մլն-ով: Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցը զբաղվածության ոլորտի միտումների վերաբերյալ, 2013 թ-ին տնտեսության դանդաղ վերականգնումը չի հանգեցրել զբաղվածության ճգնաժամի կարգավորմանը: 15-ից 24 տարեկան գործազուրկ երիտասարդների թիվը կազմել է 74.5 մլն: Միաժամանակ, գործազուրկ երիտասարդների ամենամեծ թիվն արձանագրվել է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկներում, ինչպես նաեւ Եվրոպայի հարավում: Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում կազմել է 18%: Սպասվում է, որ մինչ 2018թ. գործազուրկների բանակը կարող է ավելանալ եւս 13 մլն-ով: Tweet Դիտում՝ 2642