ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի կողմից արժանացել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը:հունվարի 17-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ամփոփել է 2013թ. արդյունքները եւ հայտարարել «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխության հաղթողներին: «Բորսայի լավագույն անդամ 2013» մրցանակաբաշխությունն անցկացվում էր 5 անվանակարգերում.- Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,- Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,- Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,- Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,- Բորսայի լավագույն անդամ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում եւ ներդրումը բորսայական առեւտրի զարգացման նախաձեռնություններում:2010 թ-ին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն նույնպես հաղթող է ճանաչվել այս անվանակարգում, իսկ այս տարի որպես թեկնածու ներկայացված էր նաեւ «Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում» անվանակարգում եւ «2013թ. Բորսայի լավագույն անդամ» անվանակարգում:«Մեզ համար հաճելի է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի ակտիվ խաղացողներից եւ արժանացել է արտարժույթի շուկայում բորսայի լավագույն անդամ կոչմանը: Մենք մտադիր ենք հետագայում եւս կատարելագործել մեր կողմից տրամադրվող ֆինանսական ծառայությունների որակը եւ հասնել ֆոնդային բորսայում ավելի մեծ ակտիվության»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 2957