«ՏաԹեւեր» ճոպանուղին աշխատանքը կվերսկսի փետրվարի 1-ից

18.01.2014 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: «ՏաԹեւեր» ճոպանուղին ս.թ. հունվարի 18-ից մինչեւ 31-ը չի գործելու` ամենամյա պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացման պատճառով:

Այդ աշխատանքները տարվա ընթացքում ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից են:

Ս.թ. փետրվարի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին կվերսկսի աշխատանքը:

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:  

Դիտում՝ 2777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW