Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր ասել է, որ Ռուսաստանի հետ կնքված «գազային» պայմանագիրն ամենաշահավետն է Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ, իր կարծիքով, չկա այլ հնարավորություն ավելի շահավետ պայմանագիր ունենալու համար:Միաժամանակ, Վահրամ Ավանեսյանը հավելել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում «իհարկե, կարելի էր ավելի լավ պայմաններ ստանալ, պետք է ձգտեինք ավելի լավ պայմաններ ստանալու»: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջեւ կնքվող «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին:Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրվել է «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիր, որի համաձայն մինչեւ 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը: Tweet Դիտում՝ 1925