Երեւան: Մեդիամաքս: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը դրական է գնահատել 2013թ. ընթացքում ընկերության կողմից իրականացված ծրագրերը՝ կարեւորելով հատկապես Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկի շահագործման արդյունքները:Այսօր հրավիրված ընդլայնված խորհրդակցության ընթացքում Վարդան Հարությունյանն ասել է, որ «Հրազդան-5»-ի շահագործումը լուրջ բազային ռեսուրս է «ՀայՌուսգազարդ»-ի գործունեության ծրագրերում դինամիկ զարգացում ապահովելու համար եւ հանձնարարել է համապատասխան ծրագրեր մշակել արտահանման շուկաների ուղղությամբ: Վարդան Հարությունյանը նաեւ ներկայացրել է ընկերության 2014 թվականի ծրագրերն ու առաջնահերթ անելիքները: Նա ասել, որ 2014թ. տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն` ավելի արդյունավետ:Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ եղանակային ցածր ջերմաստիճանով պայմանավորված գազափոխադրման համակարգն աշխատում է զգալի ծանրաբեռնվածությամբ, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում արվում է ամեն ինչ՝ համակարգը բնականոն շահագործելու, մատակարարման ռեժիմները կարգավորելու ուղղությամբ՝ սպառողներին անխափան գազամատակարարում ապահովելու եւ հնարավոր տեխնիկական վթարներից խուսափելու համար: Tweet Դիտում՝ 1768