ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով: «Հայաստանի լավագույն բանկ 2013» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւին հանձնեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:Հոկտեմբերի վերջին անցկացրած հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երեւանի բոլոր համայնքներից ու Հայաստանի բոլոր մարզերից։ Այն հարցին, թե որ բանկի ծառայություններից եք օգտվում, պատասխանողների մեծ մասը մատնանշել է ՎՏԲ-Հայաստան Բանկը, մեծամասնությունն էլ այն խորհուրդ կտա իր ընկերներին եւ ծանոթներին:«Մեզ համար մեծ պատիվ է այն, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association-ի հարցման արդյունքներով լավագույն բանկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ու Հայաստանի բնակչության վստահությունը: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել մեր աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, որոնք հաջողությամբ իրականացնում են բանկի զարգացման ռազմավարությունը, մարքետինգային ու իմիջային հաղորդակցությունը: Շնորհակալ եմ հարցմանը մասնակցած բոլոր աշխատակիցներին, մեր հաճախորդներին ու գործընկերներին մեր գործունեությունը բարձր գնահատելու համար», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3541