«Նաիրիտի» փրկությունը վստահում են Իգոր Սեչինին

26.12.2013 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսաստանյան խոշորագույն «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են տնտեսական ոլորտում Հայաստանի հետ «Ռոսնեֆտի» համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

«Հանդիպման ավարտին ՀՀ նախագահի ներկայությամբ «Ռոսնեֆտ», «Պիրելլի Թայր Ռուսաստան» եւ «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր», - հաղորդել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Դիտում՝ 1683
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW