ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) միայնակ չի կարող լուծել մրցակցության ոլորտի խնդիրները, այսօր ասել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ 2014 թվականին հանձնաժողովը մտադիր է ուժեղացնել համագործակցությունը պետական մարմինների հետ:«Մենք կարող ենք լուծել այն խնդիրները, որոնք գտնվում են մեր իրավասության շրջանակներում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախ մեր բացահայտած խնդիրները հետեւանք են, այլ ոչ թե պատճառ: Իսկ այդ պատճառների կարգավորումը գտնվում է տարբեր պետական մարմինների իրավասության ներքո», - ասել է Արտակ Շաբոյանը:Խոսելով 2014 թվականի անելիքների մասին, Արտակ Շաբոյանը հավելել է, որ հանձնաժողովը շարունակելու է հետեւել բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին, որտեղ գործունեություն են ծավալում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները: Tweet Դիտում՝ 1451