Երեւան: Մեդիամաքս: Ամանորի շեմին, հաշվի առնելով աժիոտաժային իրավիճակը ու պահանջարկի մեծացումը, հնարավոր է, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները՝ օգտվելով առիթից, չհիմնավորված բարձրացնեն ապրանքների գները: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:Նրա խոսքով, այս շրջանում հանձնաժողովը խստացված հսկողություն է իրականացնում, ամենօրյա կտրվածքով մի քանի աշխատանքային խմբեր այցելում են խոշոր խանութներ, սուպերմարկետներ եւ հետեւում դրանց գնային քաղաքականությանը:«Գնային էական փոփոխություն խոշոր ընկերությունների կողմից իրացվող ապրանքներում այսօր չկա»,- ասել է Արտակ Շաբոյանը: Tweet Դիտում՝ 1351