«UWC Դիլիջան» միջազգային դպրոցն ամանորյա անակնկալ է մատուցել Դիլիջանում բնակվող երեխաների համար: Դեկտեմբերի 21-ին, 22-ին Դիլիջանի պետական երաժշտական քոլեջի շենքում 4-13 տարեկանների համար օրական երեք ներկայացում էր ցուցադրվել՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական թատրոնի եւ «Միմի» ստուդիայի դերասանների կատարմամբ: Եվս երեք ներկայացում կցուցադրվի դեկտեմբերի 23-ին:Դեկտեմբերի 21-ին եւ 22-ին երեխաները դիտել են «Մադագասկար» ներկայացումը՝ կենդանիների մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի 23-ին կցուցադրվի «Առյուծիկը մանկության մոլորակում» ներկայացումը:Ընդհանուր առմամբ, ներկայացումները դիտելու հրավերներ են ուղարկվել Դիլիջանում բնակվող մինչեւ 1 800 երեխաներին:«Տաթեւում նման միջոցառումներ կազմակերպել ենք, բայց Դիլիջանում սա մեր առաջին փորձն է: Կարծում եմ, ստացվել է երեխաներին տոն պարգեւել», - ասել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը:«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը 2014 թվականի սեպտեմբերին իր դռները կբացի առաջին 90 աշակերտների առջեւ: Ընդունելությունն արդեն մեկնարկել է. ցանկացողները կարող են հայտեր լրացնել www.am.uwc.org կայքի միջոցով: Tweet Դիտում՝ 5816