Ազգային Հիփոթեքային Ընկերությունը 10 մլն եվրոյի վարկ կստանա Ֆրանսիայի ԶԳ-ից

19.12.2013 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսիայի Զարգացման Գործակալությունը “Ազգային Հիփոթեքային Ընկերություն” ՓԲԸ-ին 12 տարի ժամկետով 10 մլն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում միջին եւ ցածր եկամուտ ունեցող 3000 ընտանիքների տրամադրել վարկեր, որոնք ուղղված կլինեն նրանց բնակարանային պայմանների բարելավմանն ու էներգոարդյունավետության բարձրացմանը:

Վարկերը տրամադրվելու են “Ազգային Հիփոթեքային Ընկերության” գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից` 5-ից 10 տարի ժամկետով` մինչեւ 2 տարի մարման արտոնյալ ժամանակաշրջանով:

Վարկերը լինելու են 2 տեսակի՝ մինչեւ 5,5 մլն դրամ արժողությամբ` ուղղված բնակարանների վերանորոգման եւ էներգոարդյունավետության բարձրացմանը, եւ մինչեւ  2,5 մլն դրամ արժողությամբ բնակարանային պայմանների բարելավման միկրովարկեր:  

Դեկտեմբերի 17-ին կողմերի միջեւ Փարիզում վարկային համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Ծրագրի շրջանակներում Եվրամիության կողմից վարկառուներին կտրամադրվի դրամաշնորհ` վարկի գումարի մինչև 10 տոկոսի չափով: Ակնկալվում է, որ ծրագրի խորհրդատվական մասը կիրականացվի  2014թ. հունվար-փետրվար ամիսներին, իսկ ֆինանսավորման մեկնարկը կտրվի ապրիլ-մայիս ամիսներին:

Դիտում՝ 2321

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW