Հունվարի 1-ից պայմանագիր կնքելու դեպքում ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու

19.12.2013 | 09:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլեւս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու եւ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:

Այս մասին հաղորդել է ՀՀ Ոստիկանությունը, վկայակոչելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թվականի հունվարի 1-ին:

Սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:

«Եթե տրանսպորտային միջոցը տեւական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է», - նշել է ոստիկանությունը:

Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաեւ ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը եւ հաշվառման համարանիշերը:

Դիտում՝ 2270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW