Cafe4tune ընկերությունը գործարկել է բազմալեզու Photo4tune բջջային հավելվածը, որի օգտատերերը կարող են կազմել կարեւոր իրադարձությունների եւ միջոցառումների ֆոտոհաշվետվությունները իրական ժամանակի ռեժիմով` այդպիսով կազմելով այն տան, շրջանի կամ քաղաքի ֆոտո-պատմությունը, որտեղ տվյալ պահին գտնվում է սմարթֆոնի տերը: Հավելվածը հասանելի է App Store եւ Google Play հարթակներում անվճար ներբեռնման համար եւ խոստանում է կարեւոր գործիք դառնալ մարդկանց սոցիալական եւ առօրյա կյանքում: Համանման այլ հավելվածներից Photo4tune-ի տարբերակիչ առանձնահատկությունները որոնման հնարավորություններն են.- ըստ աշխարհագրական քարտեզի վրա գտնվելու վայրի;- ըստ լուսանկարների ներբեռնման ժամանակի;- ըստ լուսանկարների նկարագրության;- ըստ դասակարգման;- ըստ հրապարակումների անանունության:Ենթադրենք, դուք պատահաբար տեսել եք արտասովոր ֆլեշմոբ կամ ինչ-որ մեկի ելույթը քաղաքի փողոցներից մեկում: Բացում եք հավելվածը եւ լուսանկարում եք, այն պահպանվում է ձեր բջջային սարքի մեջ եւ ավտոմատ կերպով պատկերվում է հավելվածի քարտեզի վրա` իրադարձության վայրի եւ ժամանակի ճշգրիտ մատնանշմամբ: Ցանկության դեպքում դուք կարող եք դասակարգել նկարը` օրինակ, «հասարակական իրադարձություններ» կամ «մշակույթ»: Photo4tune-ում գործում է լուսանկարների ընդլայնված որոնման համակարգ ըստ մի շարք չափորոշիչների (հասցե, ժամանակ, դասակարգ, համատեքստ): Այլ կերպ ասած, հավելվածին տնօրինող ցանկացած մարդ կարող է գտնել իրեն հարկավոր լուսանկարը` սահմանելով որոնման միջակայքը (օրինակ, նոյեմբերի 1-ից 15-ը), բացելով քարտեզի անհրաժեշտ հատվածը եւ ըստ ցանկության ընտրելով թեմատիկ կատեգորիան կամ համատեքստային հարցում կատարելով լուսանկարի մեկնաբանություններում: Հավելվածը թույլ է տալիս նաեւ կատարել անանուն ռեժիմով հրապարակված նյութերի որոնում: Այդ ամենը թույլ է տալիս սմարթֆոնների տերերին հեշտությամբ փոխանակել նկարներ, մեկնաբանել եւ «լայքել» միմյանց լուսանկարները: Photo4tune-ի հիմնական առանձնահատկությունը «անանուն» ռեժիմն է: Օրինակ, դուք ականատես եք եղել վիճաբանության կամ ճանապարհային պատահարի եւ ցանկանում եք այդ մասին պատմել բոլորին, սակայն վախենում եք հետեւանքներից: Photo4tune-ը տալիս է լուսանկարների անանուն հրապարակման հնարավորություն` ապահովելով օգտատիրոջ անվտանգությունը: Tweet Դիտում՝ 4811