Etihad-ը թռիչքներ կիրականացնի դեպի Հայաստան

16.12.2013 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է 2014թ. հուլիսից Աբու-Դաբի-Երեւան շաբաթական չորս չվերթի իրականացման մասին:

«Etihad ավիաընկերության՝ դեպի Երեւան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող եւ արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ: Etihad-ը կլինի միակ առեւտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որը կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երեւան: Բիզնեսի եւ հանգստանալու նպատակով ճանապարհորդել ցանկացողները Հայաստանից դուրս լավ հնարավորություն ունեն իրենց չվերթերը կապել Աբու-Դաբի հաբի հետ, որտեղից էլ՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հյուսիսային Ամերիկա», - ասել է Etihad ավիաընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը:

Դիտում՝ 4166

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW