ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփել է մեկ ամիս առաջ մեկնարկած «Ապագայի գործակալ» դպրոց» նախագծի արդյունքները: Դասընթացների ժամանակ դպրոցի առաջին շրջանավարտները ծանոթացել են ապահովագրության հիմունքներին, վաճառքների հմտություններին, այնուհետեւ ինքնուրույն փորձել են վաճառել ապահովագրական պրոդուկտներ: Հաղթող են ճանաչվել այն մասնակիցները, որոնք վաճառել են ավելի շատ ապահովագրական վկայագրեր:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանը մասնակիցներին հանձնել է վկայագրեր եւ պատվոգրեր: «Խելացի, կիրթ երիտասարդներին համարում ենք մեր ընկերության շարժիչ ուժը: Նման ուսումնական ծրագրերը հատկապես կարեւոր են հզոր գործակալական ցանց ունենալու համար, քանի որ գործակալի մասնագիտությունը չի դասավանդվում Հայաստանի ուսումնական հաստատություններում: Մենք դրան միշտ մեծ ուշադրություն ենք դարձնելու», - ասել է Արտակ Անտոնյանը:Ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանն ավելացրել է, որ նախագծի բոլոր մասնակիցներն էլ ապագայում կարող են դառնալ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցներ եւ հենց այսօր հնարավորություն ունեն աշխատանքի անցնել ընկերության գործակալական ցանցում: Tweet Դիտում՝ 5584