Ուղեւորություն դեպի Վենետիկ` Կոնվերս Բանկի ակցիայի շրջանակներում

12.12.2013 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 1-ին մեկնարկել է Կոնվերս Բանկի “Մեկնիր Վենետիկ” բոնուսային ակցիան, որը անկանխիկ գործարքներ կատարող քարտապաններին հնարավորություն կտա շահել երկու անձի համար նախատեսված ուղեւորություն դեպի Վենետիկ:

Մրցանակը ներառում է ավիատոմս, Շենգենյան մուտքի արտոնագրի ստացում եւ հյուրանոցային ծախսեր:
 
Ինչպես նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է գնում կատարելիս վճարել Կոնվերս բանկի VISA քարտով` յուրաքանչյուր անկանխիկ գործարքի համար ստանալով 2 միավոր: Նշենք նաեւ,  որ անկանխիկ կատարված ամեն գործարքի յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կտրվի եւս 1 միավոր:

Հաղթող կճանաչվի ակցիայի 5 ամիսների ընթացքում VISA քարտով 500 հազար եւ ավելի ՀՀ դրամի անկանխիկ շրջանառություն ապահոված եւ գումարային ու քանակական գործարքների արդյունքում ամենաշատ միավորներ հավաքած քարտապանը:

Երկրորդ ու երրորդ տեղերը զբաղեցրած քարտապանները կշահեն Smart հեռուստացույցներ, իսկ չորրորդ եւ հինգերորդ տեղերը` iPad-mini:

“Անցյալ տարի իրականացված “Կոնվերս Գոլ” ակցիայի արդյունքում VISA քարտերով իրականացվող շրջանառությունն ավելացել է ավելի քան 40%-ով, ինչը վկայում է, որ անկանխիկ գործարքների մշակույթը Հայաստանում զարգանում է”,- նշել է Տիգրան Դավթյանը եւ հավելել, որ ակցիան գործելու է մինչեւ 2014թ. ապրիլի 30-ը:

Դիտում՝ 2773
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW