Վարչապետը խոսել է թեթեւ արդյունաբերության նոր ծրագրերի մասին

12.12.2013 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «անդամակցելով Մաքսային միությանը՝ մենք ձեռք ենք բերելու հարաբերական առավելություններ թեթեւ արդյունաբերության ոլորտում»:

Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի օրինագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում վարչապետն ասել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել երկու ոլորտների վերաբերյալ ծրագրեր:

«Առաջինը կոշկագործության ծրագիրն է, որը մշակվել է մասնավոր հատվածի հետ, եւ երկրորդը՝ տեքստիլ արդյունաբերության ծրագիրը, որը նույնպես մշակվել է մասնավոր հատվածի մասնակցությամբ եւ ֆինանսավորմամբ: Այս երկու ոլորտների զարգացումն արդեն իսկ հաշվի է առնում այն հանգամանքը, որ մենք Մաքսային միության տարածքներում կարող ենք վերականգնել արտահանման նախկինում եղած մեծ ցուցանիշները», - ասել է վարչապետը:

Դիտում՝ 1619
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW