Կենսաթոշակային ֆոնդի եւ կառավարչի ընտրությունը՝ նաեւ հաշվի օպերատորի միջոցով

11.12.2013 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» եւ «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունները, որոնց ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաեւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն, ներկայացրել են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի իրենց տարբերակները:
 
Մասնավորապես, «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետեւյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը.

ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX),
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON),
ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL):

Իսկ «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետեւյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը.

Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX),
Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON),
Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):

Կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջ, ինչպես նաեւ ընտրությունը կարող են կատարել նաեւ հաշվի օպերատորների միջոցով:

Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում հետեւյալ կազմակերպությունները.

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ,
«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ,
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,  
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ,
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:
    
ՀՀ ԿԲ-ն հիշեցնում է, որ հաշվի օպերատորները եւ դրանց աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որեւէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ:
    
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) նրա համար ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:
    
Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում եւ դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որեւէ կառավարչի պահպանողական ֆոնդը:

ԿԲ-ն տեղեկացնում է նաեւ, որ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարելի է այցելել www.abcfinance.am կամ www.epension.am կայքեր կամ զանգահարել 114 թեժ գծի հեռախոսահամարին, իսկ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի եւ հաշվի օպերատորների վերաբերյալ տեղեկությունների համար՝ 010 543321 (131) հեռախոսահամարին:

Դիտում՝ 5597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW