ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը նոր մասնաճյուղ է բացել Հրազդանում

10.12.2013 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր բացել է թվով երկրորդ մասնաճյուղը, որն ընդհանուր առմամբ 20-րդն է մարզերում եւ 40-րդը՝ հանրապետությունում:

Մասնաճյուղը գործում է Հրազդանի միկրոշրջան թաղամասի 78/12 հասցեում: Այն իր գործունեությունն է ծավալելու նոր վերանորոգված, միջազգային ստանդարտներին համապատասխան, բանկային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով ապահովված շենքում:

Մասնաճյուղը իրականացնելու է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ եւ ժամկետային ավանդների ընդունում, վարկերի տրամադրում, հաշիվների սպասարկում, վճարահաշվարկային ծառայություններ, մի շարք վճարային համակարգերով փոխանցումների կատարում, ֆինանսական խորհրդատվություն եւ այլն): Ընդ որում, մինչեւ 2014թ. հունիս ամիսը իրականացվող զեղչային ակցիայի շրջանակներում մասնաճյուղի կողմից իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար բանկային հաշվիները կբացվեն անվճար:

2013թ. դեկտեմբերի 9-ի դրությամբ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի ընդհանուր կապիտալը գերազանցում է 10.7 մլրդ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 75.3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 40.5 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 18.3 մլրդ դրամ, շահույթը` մոտ 621 մլն. դրամ:

Դիտում՝ 2353
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW