Դեկտեմբերի 6-ին հայտնի դարձան STEP ծրագրի 5 հաղթողները, ովքեր ստացան հնարավորություն մեկնելու ԱՄՆ եւ իրենց նորարարական գաղափարները ներկայացնելու համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ Հայասռտանում ԱՄՆ դեպսան Ջոն Հեֆերնը, ովքեր էլ պատվոգրեր հանձնեցին եզրափակիչ փուլ անցած 25 մասնակիցներին եւ պարգեւատրեցին հաղթող հնգյակին: Դեկտեմբերի 5-ից 6-ը տեղի ունեցած Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) Վենչուրային կոնֆերանսի ընթացքում հայ-ամերիկյան գնահատող հանձնաժողովին ներկայացված 25 ներդրումային ծրագրերը մշակվել են հայ հետազոտողների, նորարար թիմերի եւ սկսնակ ընկերությունների կողմից : Ծրագրերը տեղեկատվական, բարձր եւ բիոտեխնոլոգիաների, ինչպես նաեւ ճարտարագիտության ոլորտներից են:STEP ծրագիրը ստեղծվել է 2006թ. ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Քաղաքացիական հետազոտությունների ու մշակումների հիմնադրամի (CRDF Global) համատեղ ջանքերով:Ծրագրի նպատակն է օգնել ճարտարագետներին, հետազոտողներին եւ գիտնականներին` ներկայացնելու իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: STEP ծրագիրը նպաստում է նաեւ տնտեսության զարգացմանը՝ օգնելով հայ գիտնականներին կապեր հաստատել տեղական եւ միջազգային ընկերությունների հետ, ինչը կարող է փոխշահավետ համագործակցության սկիզբ դառնալ: Tweet Դիտում՝ 1351