The Banker-ը Ամերիաբանկին ճանաչել է «Տարվա լավագույն բանկ»

02.12.2013 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը The Banker ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի 2013թ. «Տարվա լավագույն բանկ» մրցանակին:

Այս մրցանակին Ամերիաբանկն արժանանում է արդեն երկրորդ անգամ, հիշեցրել են բանկում:

Մրցույթի կազմակերպիչները նշել են, որ Ամերիաբանկը սկսել է ակտիվ գործունեություն ծավալել որպես ունիվերսալ բանկ` դառնալով Հայաստանում առաջատար ֆինանսական կառույց: Նշվել է, որ բանկը 2012թ. գրանցել է 48,9 % շահույթի աճ եւ մինչեւ տարեվերջ շահույթը հասցրել է $ 14.9 մլն-ի:

«Բանկին հաջողվել է ընդլայնել եւ զարգացնել մանրածախ ծառայությունների ոլորտը` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, նորարարությունների եւ սպասարկման որակի կատարելագործման շնորհիվ: Բանկն առանձնակի շեշտադրում է կատարել փոքր եւ միջին ձեռնարկություններին ուղղված վարկավորման նախագծերին, քարտային պրոդուկտների զարգացմանը, նոր ու առաջադիմական մոտեցումների կիրառմանը», - ասված է Ամերիաբանկի հաղորդագրության մեջ:


Դիտում՝ 1969

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW