Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացան (ՀՀԱԱ) այսօր ամփոփել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացված՝ գործող աուդիտորական ընկերությունների աուդիտի որակի մոնիտորինգի արդյունքները եւ դրական գնահատականի արժանացած ընկերություններին հանձնել վկայագրեր: Մոնիտորինգին կամավոր սկզբունքով մասնակցել են ՀՀ-ում գործող աուդիտորական ընկերություններ: ՀՀԱԱ կողմից ընտրված ստուգող խումբը ղեկավարել է Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի փորձագետ Փոլ Հարիսոնը:Մասնակիցներից աուդիտի որակի մոնիտորինգի ընթացքում դրական գնահատականի են արժանացել` «ԲԻ-ԴԻ-Օ ԱՐՄԵՆԻԱ», «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ», «ԷՅ ԷՆ ԱՈՒԴԻՏ», «ԷՐՆՍԹ ԸՆԴ ՅԱՆԳ», «ՓԻ-ԷՅՉ-ՓԻ ԱՈՒԴԻՏ», «ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ» եւ «ՍՈՍ ԱՈՒԴԻՏ» ընկերությունները:Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է ՀՀԱԱ խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, մոնիտորինգն անցկացվել է Խորհրդում աուդիտորական հանրության հետ քննարկած եւ համաձայնեցված ընթացակարգի, հարցաշարի եւ գնահատման համակարգի համաձայն, որոնք մշակվել եւ ներդրվել են Որակի վերահսկողության միջազգային ստանդարտ 1-ին (ISQC 1) եւ Աուդիտի միջազգային ստանդարտների (ISAs) հիման վրա:Նրա փոխանցմամբ, մոնիտորինգի հիմնական նպատակն էր ՀՀ-ում աուդիտի որակի եւ աուդիտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը:ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը կարեւորել է այն հանգամանքը, որ մասնակից ընկերությունները կամավոր կերպով ցանկացել են լսել երրորդ կողմի գնահատականը, իսկ աուդիտորական այլ ընկերություններին խորհուրդ տվել հաջորդ տարի մասնակցել որակավորման գործընթացին:ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանի փոխանցմամբ, ստուգող խմբի կողմից հնչած առաջարկները կնպաստեն ընկերությունների աուդիտի որակի առավել բարձրացմանը եւ կկիրառվեն հաջորդ տարի անցկացվելիք մոնիտորինգի ժամանակ: Tweet Դիտում՝ 24287