ՀՀ պետական ֆինանսական կառավարման ոլորտը կգնահատվի

28.11.2013 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրամիության եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կողմից հիմնադրված՝ ՍԻԳՄԱ (SYGMA) փորձագիտական կառույցը կուսումնասիրի Հայաստանի պետական ֆինանսական կառավարման ոլորտը` գնահատելով վերջինիս ձեռքբերումներն ու բացթողումները:

Նոյեմբերի 27-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ընդունել է SYGMA-ի պատվիրակության ղեկավար Յուպ Վրոլիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են  ներքին աուդիտին, վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը եւ ընդհանրապես պետական կառավարման համակարգին առնչվող հարցեր: Դավիթ Սարգսյանը հույս է  հայտնել, որ համագործակցության արդյունքում կբարելավվի կառավարումը՝ հատկապես պետական ֆինանսական ոլորտում:

SYGMA-ն մասնագիտական կառույց է, որը երկրորդ անգամ է համակողմանի արտաքին գնահատում իրականացնում այս ոլորտում ՀՀ ֆինանսների նախարարության առաջարկությամբ: Կառույցը նախորդ եզրակացությունը տվել է 2009 թվականին:

Դիտում՝ 1380
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW