Հայաստանում հարցվածների 59%-ը չի ցանկանում մշտական բնակության տեղափոխվել այլ երկիր

27.11.2013 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Gallup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացված հետազոտության արդյունքներով, Հայաստանում հարցվածների 59%-ը չի ցանկանում մշտական բնակության տեղափոխվել այլ երկիր:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, «Հայաստանի քաղաքացիների քաղաքական և տնտեսական սպասումները» հետազոտության արդյունքներով, հարցվածների 20%-ը մշտական բնակության կտեղափոխվեր եվրոպական որեւէ երկիր, 9%-ը` ԱՊՀ երկիր, 6%-ը` ԱՄՆ:

Եվրոպական երկրներում ժամանակավոր աշխատելու ցանկություն է հայտնել հարցվածների 25%-ը, մինչդեռ ԱՊՀ երկրներում եւ ԱՄՆ-ում՝ համապատասխանաբար, 17% եւ 9%-ը: Հարցվածների 45%-ը նշել է, որ նման երկիր չկա:    

«Հայաստանի քաղաքացիների քաղաքական եւ տնտեսական սպասումները» հետազոտությունը իրականացվել է հոկտեմբերի 9-ից 16-ը ՀՀ ամբողջ տարածքում “դեմ առ դեմ” սկզբունքով 1067 հարցվածների շրջանում:

Դիտում՝ 4983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW