Արդշինինվեստբանկը WBC-ից ստացել է վարկային միջոցների 2-րդ տրանշը

26.11.2013 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինինվեստբանկը  ամերիկյան World Business Capital (WBC) ընկերությունից ստացել է $5 մլն-ի չափով վարկային միջոցների երկրորդ տրանշը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, նշված վարկային միջոցները տրամադրվել են ԱՄՆ կառավարությանն առընթեր զարգացման ֆինանսական հաստատության՝ OPIC-ի (The Overseas Private Investment Corporation) երաշխավորությամբ՝ Արդշինինվեստբանկի եւ World Business Capital ընկերության միջեւ ս.թ. մարտի 14 ին կնքված $10 մլն-ի վարկային պայմանագրի շրջանակներում:

Վարկային միջոցների առաջին տրանշը $5 մլն-ի չափով արդեն տեղաբաշխվել է բանկի կողմից:

Ստացված միջոցները եւս կուղղվեն բանկի հիմնական թիրախային խմբի` փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վարկավորմանը:

«Բանկի ողջ մասնաճյուղային ցանցը ներգրավված է վարկավորման գործընթացում`տրամադրելով ենթավարկեր սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, մինչեւ 5 տարի մարման ժամկետով»,- նշել է Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Դիտում՝ 6303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW