Ամերիկյան ընկերությունը Հայաստանում կներդնի $ 180 մլն

23.11.2013 | 11:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը եւ Հայաստանը ողջունել են ամերիկյան Contour Global ընկերության մտադրությունը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում $ 180 մլն ներդնելու մասին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքներով Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

«Այդ ներդրումը, որը մասնակիորեն կֆինանսավորվի ամերիկյան պետական OPIC կառույցի կողմից, ամերիկյան խոշորագույն մասնավոր ներդրումը կլինի Հայաստանի պատմության մեջ եւ առաջինը` չափազանց կարեւոր էներգետիկ ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 5088

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW