Քննարկվել է ՀՀ ֆինանսական համակարգի անցած ուղին

22.11.2013 | 18:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դրամի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանում կայացել է «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը, ստեղծումը, կայացումը եւ մարտահրավերները» թեմայով կլոր սեղան:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շնորհավորել է մասնակիցներին հայկական արժույթի թողարկման 20-ամյա հոբելյանական տարեդարձի եւ բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

Արթուր Ջավադյանը նշել է, որ կայացման ճանապարհին ազգային արժույթը եւ բանկային համակարգը բազում փորձություններ են հաղթահարել: «Այսօր մենք հպարտությամբ ենք նայում  ազգային արժույթի եւ ֆինանսական համակարգի կերտած դժվար, բայց բովանդակությամբ հարուստ ուղուն», - ասել է նա:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Հայաստանում ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի, KfW բանկի ներկայացուցիչները, Միջպետբանկի նախագահ Իգոր Սուվորովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության ստորաբաժանման տնօրեն Բեմբյա Խուլխաչիեւը, Լիբանանի բանկի նախագահի տեղակալ Հարություն Սամուելյանը, ՀԲՄ նախագահը, ՀՀ-ում գործող բանկերի ղեկավարները, այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ՀՀ դրամավարկային քաղաքականության, գնաճի նպատակադրման, ֆինանսական համակարգի զարգացման հեռանկարների եւ մարտահրավերների, բանկային համակարգի հեռանկարների վերաբերյալ հարցեր:

Դիտում՝ 1880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW