Հայբիզնեսբանկը շնորհակալագիր է ստացել սիրիահայերին աջակցելու համար

22.11.2013 | 17:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկը ստացել է շնորհակալագիր՝ սիրիահայության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը հովանավորելու եւ Սփյուռքի նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար:

Ինչպես հայտնել են Բանկում, նոյեմբերի 21-ին շնորհակալագիրը հանձնվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանին ՀՀ Սփյուռքի նախարարության, Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) աջակցությամբ կազմակերպված՝ հայ ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական համաժողովի ընթացքում:

Դիտում՝ 3364

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW