Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ավտոմեքենաների գազաբալոնային համակարգերը տեղադրել ապառիկ եղանակով` օգտվելով բանկի վարկավորման հնարավորությունից:Վարկը տրամադրվում է 0% կանխավճարով, սկսած տարեկան 22% տոկոսադրույքից՝ ՀՀ դրամով եւ 16%-ից` ԱՄՆ դոլարով: Վարկի առավելագույն գումարը կազմում է համապատասխանաբար՝ 700 հազար դրամ եւ 1700 ԱՄՆ դոլար: Վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ է այցելել բանկի Արաբկիր մասնաճյուղ, ներկայացնելով անձնագիր եւ ավտոմեքենայի տեխ. անձնագիրը: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: «Անելիք Բանկը միշտ կարեւորել է մանրածախ բանկային գործիքները, քանի որ դրանք առնչվում են հասարակության լայն շերտերին: Վստահ եմ, որ վարկի տրամադրման համար պահանջվող քիչ փաստաթղթերի ցանկի եւ տրամադրման ընթացակարգի պարզության շնորհիվ մեր հաճախորդներն առավել ակտիվ կօգտվեն տվյալ վարկատեսակից»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը: Tweet Դիտում՝ 1888