Այս շաբաթ Ամուլսարի ծրագրի ազդակիր համայնքների՝ Սարավանի, Գնդեվազի եւ Գորայքի բնակիչները մանրամասն տեղեկատվություն ստացան մինչ այժմ Գեոթիմի կողմից հողերի վարձակալության դիմաց համայնքային բյուջեներ կատարած վճարումների մասին:Ընդհանուր առմամբ, վերջին 4 տարիների ընթացքում երեք համայնքներում հողի վարձակալության դիմաց Գեոթիմը համայնքային բյուջեներ է վճարել ավելի քան 200 մլն դրամ ($ 500 000): Վարձավճարները ըստ համայնքների բաշխվել են հետեւյալ կերպ.Սարավան` 157 790 420 դրամԳնդեվազ` 41 024 252 դրամԳորայք` 30 546 590 դրամ2013-ին Գեոթիմի կողմից համայնքային հողերի վարձակալության համար Սարավանը ստացել է ավելի քան 70 մլն դրամ, Գնդեվազը՝ ավելի քան 31 մլն դրամ, Գորայքը՝ ավելի քան 25 մլն դրամ:Մինչեւ Ամուլսարի ծրագրի սկիզբը Գորայքի, Սարավանի եւ Գնդեվազի համայնքային տարեկան բյուջեները չէին գերազանցում 2-5 մլն դրամը:«Հուսով ենք, որ հողի վարձակալության դիմաց Գեոթիմի կողմից համայնքային բյուջեներ փոխանցվող միջոցները կնպաստեն համայնքներում կայուն տնտեսական բարեկեցություն ապահովելուն, ի հավելումն Ամուլսարի ծրագրում ուղղակի եւ անուղղակի աշխատատեղերի, սոցիալական ծրագրերի եւ ապագայում սպասվող ավելի զգալի տնտեսական արդյունքի», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1143